Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Թուրքիային մտահոգում է հայկական սփյուռքի դիրքորոշումը, ապա պետք է հորդորի «կրտսեր եղբորը»՝ զերծ մնալ սահմանային միջադեպերից ու ագրեսիայից. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 11,2022 11:30

Օրերս Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարեց, թե Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը «դեմ է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին»։ Թուրքիայի ԱԳ նախարարը նշեց, որ «հայկական սփյուռքի որոշ հատված դեմ է լավ հարաբերությունների հաստատմանն ու աջակցում է թշնամությանը», եւ Ֆրանսիայում բնակվող թուրքերին կոչ արեց «պայքարել նման դրսեւորումների դեմ»։

Չավուշօղլուի հայտարարությունները կարգավորումների գործընթացի դանդաղ ընթացքի հիմնական պատճառների անտեսման ակնառու օրինակ են: Ակնհայտ է, որ եթե հայկական սփյուռքում նման տրամադրություններ էլ կան, ապա դրա պատճառը Ադրբեջանի եւ Թուրքիայի պահվածքն ու գործողություններն են, որոնք չեն տեղավորվում տարածաշրջանում պետությունների իրավունքների եւ ինքնիշխանության փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա:

Այլ կերպ ասած՝ հայկական սփյուռքի մտահոգության պատճառ կարող է լինել միայն Բաքվի ոչ կառուցողական պահվածքը, որը միանշանակ խրախուսվում է Անկարայի կողմից: Միտումների նման գերակայությունների պայմաններում տարակուսելի է Չավուշօղլուի դիմումը Եվրոպայում բնակվող թուրքերին՝ միջոցներ ձեռնարկել հայկական սփյուռքի դեմ: Նախ՝ շատ անորոշ է, թե ԵՄ երկրներում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, թուրքերը ի՞նչ միջոցներ կարող են օգտագործել, առավել եւս, որ հայ-ադրբեջանական, հետեւաբար՝ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դանդաղում է առաջին հերթին Բաքվի գործողությունների եւ պահվածքի հետեւանքով: Հետեւաբար, եթե Թուրքիային մտահոգում է հայկական սփյուռքի դիրքորոշումը, ապա վերջինս պետք է հորդորի «կրտսեր եղբորը»՝ բանակցությունների ժամանակ փոխել խոսույթը եւ զերծ մնալ սահմանային միջադեպերից ու ագրեսիայից: Միայն այդ դեպքում հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից հայկական սփյուռքը կարող է տեսնել, որ թյուրքական կողմն, իրոք, ցանկանում է հակասությունները լուծել, խաղաղության եւ համագործակցության դարաշրջան բացել տարածաշրջանում: Առայժմ հայկական սփյուռքը եւ միջազգային հանրությունն այդ ցանկալի միտումները չեն տեսնում, ինչի պատճառը միանշանակ թյուրքական կողմն է:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31