Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաքուն է շահագրգռված պայմանագրի կնքմամբ, հասկացել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը որեւէ իրավական ուժ չունի, եւ դրա հիման վրա իր բոլոր ձեռքբերումներն ապօրինի են. Տիգրան Թորոսյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 11,2022 11:16
Tigran Torosyan

– Ձեր կարծիքով՝ այդ փաստաթուղթն իրապե՞ս խաղաղության երաշխիք է։ Ինչպե՞ս անել, որ տարածաշրջանում իրական խաղաղություն հաստատվի, սակայն ամոթալի, անդառնալի զիջումների չգնանք։ Դուք համաձա՞յն եք Տեր-Պետրոսյանի հետ, ով ասում է, որ ով էլ գա, պետք է ստորագրի, եւ ուշացնելու պարագայում մենք հետո ավելի վատ փաստաթուղթ կվավերացնենք։

– Որեւէ փաստաթուղթ չի կարող խաղաղության երաշխիք լինել։ Նման պատկերացում կարող է ունենալ կա՛մ անուղղելի ռոմանտիկը, կա՛մ ծայրահեղ երեսպաշտը։ Որեւէ պետության համար խաղաղության երաշխիք կարող է լինել միայն թշնամիների նկատմամբ իր գերազանցությունն ապացուցած բանակը եւ թե՛ ներքին, թե՛ արտաքին ասպարեզում քաղաքական հասունություն ունեցող պետությունը։ Եթե տարածաշրջան ասելով նկատի ունեք Հարավային Կովկասը, ապա այսօր Հայաստանը որեւէ ազդեցություն չունի տարածաշրջանային գործընթացների վրա, եւ ավելորդ է խոսել տարածաշրջանում խաղաղության հաստատման ու դրանում մեր երկրի դերակատարման մասին։ Ինչ վերաբերում է առաջին նախագահի՝ Ձեր նշած ձեւակերպմանը, ապա խնդիրը ոչ թե ստորագրելը կամ չստորագրելն է, այլ փաստաթղթի բովանդակությունը։ Ավելին, շատ հեշտ է ապացուցել, որ փաստաթղթի «վատ» կամ «լավ» լինելը կախված է ոչ թե շուտ կամ ուշ ստորագրելուց, այլ՝ դրա բովանդակությունից, հետեւաբար՝ փաստաթղթի վրա աշխատողների գիտելիքներից, փորձից, կատարած աշխատանքից։ Հիշեցնեմ, որ 1997-98-ին բանակցային սեղանին կար մի փաստաթուղթ, 2019-ին՝ բոլորովին այլ։ Այսօր՝ 2022-ին, կհայտնվի միանգամայն այլ բան։ Ընդ որում, այս վերջինը ոչ մի կապ չի ունենա խաղաղության հաստատման հետ։ Ալիեւը շարունակելու է իր՝ սահմաններ չունեցող լկտի պահանջները ներկայացնել ու քայլ առ քայլ հասնել դրանց իրականացմանն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում այս իշխանությունն է։ Բաքուն է շահագրգռված պայմանագրի կնքմամբ, քանի որ հասկացել է այն պարզ ճշմարտությունը, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը որեւէ իրավական ուժ չունի, եւ դրա հիման վրա իր բոլոր ձեռքբերումներն ապօրինի են, ու երբ Հայաստանում հաստատվի լեգիտիմ, գրագետ ու Հայաստանի շահերը պաշտպանող իշխանություն, հայտարարելու է այդ մասին։ Հետեւաբար, նրան պետք է իսկապես իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, որը կվավերացնի այս իշխանության շարունակական կապիտուլյացիայի արդյունքում իր ձեռք բերածը։ Փաստորեն, նախապատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ կապիտուլյացիայի արդյունքները վավերացնող փաստաթուղթ։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31