Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը Բլինքենին խնդրել է օգտագործել իր ազդեցությունը՝ առաջին պատերազմում անհետ կորածների գերեզմանների տեղն իմանալու համար

Հոկտեմբեր 11,2022 11:02

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի գրասենյակը:

Զրույցի ընթացքում Ալիևը դրական է գնահատել Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին երկկողմ հանդիպումը: Նա նաև հույս է հայտնել, որ Պրահայի հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը կնպաստի խաղաղության գործընթացին: Ալիևը նաև համոզմունք է հայտնել, որ «եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի, ապա մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագիրը ստորագրված կլինի»:

Զրույցի ընթացքում Ալիևն անդրադարձել է նաև Բլինքենի և Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպմանը և այն գնահատել է որպես քայլ դեպի խաղաղություն:

Ալիևը նաև հիշեցրել է պետքարտուղարին, որ ավելի քան 3900 ադրբեջանցիներ անհետ կորած են համարվում Արցախյան առաջին պատերազմից հետո, և կարևորել է զանգվածային գերեզմանների մասին հայկական կողմից տեղեկություն ստանալու անհրաժեշտությունը: Նա խնդրել է Բլինքենին «օգտագործել իր հնարավորությունները այդ հարցի լուծման համար»:

Ալիևը հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որոշակի տեղեկության է տիրապետում մի շարք զանգվածային գերեզմանների գտնվելու վայրի մասին՝ հիմնված վկաների և այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների վրա:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31