Ըստ «Աղի կոմբինատ»-ի տվյալների՝ մեր հանրապետություն մտնում է իրանական արտադրության տեխնիկական եւ արդյունաբերական աղ, որը իրացվում է որպես կերակրի աղ: Անգամ առեւտրի որոշ կետերում անարգել վաճառվում են հայկական աղի փաթեթավորման նման տուփով իրանական աղ՝ սրանով սպառողին մոլորեցնելով:
«Աղի կոմբինատ»-ի գործադիր տնօրեն Արմեն Վասիլյանի խոսքով՝ ներկրված տեխնիկական աղն ամբողջովին օգտագործվում է հացի, երշիկի, ձկնեղենի պահածոների արտադրություններում: Նրա խոսքով՝ սահմանին ներկրվածի քիմիական բաղադրությունը չի ստուգվում եւ այն մաքսազերծվում է ծիծաղելի գներով: Բացի այս, պարկերի վրա սննդի մեջ չօգտագործելու վերաբերյալ գրառումները բացակայում են, մինչդեռ պետք է նշված լինի «արգելված է օգտագործել սննդի մեջ» պարտադիր գրությունը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։