Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանի պնդումը, թե քանի որ Օսկանյանը խոսել է Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մասին, ապա դրանով ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, մանիպուլյատիվ է. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 11,2022 10:16

Հոկտեմբերի 5-ին՝ խորհրդարանում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել բազմաթիվ իրարամերժ հայտարարություններով եւ հայտնել նաեւ այնպիսի տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում:

«Վարդան Օսկանյանն է եղել, որ հրապարակային Հայաստանի Հանրապետությանը ճանաչել է օկուպանտ»,- հայտարարեց Փաշինյանը։ Այս պնդումը մանիպուլյատիվ է, քանի որ Փաշինյանն այն ներկայացնում է Օսկանյանի ընդհանուր մտքի համատեքստից կտրված։ Խոսքը 2001 թվականին Վարդան Օսկանյանի տված մի հարցազրույցի մասին է, որտեղ նա խոսում է Ղարաբաղյան հակամարտության եւ բանակցությունների մասին։ Նախ՝ Օսկանյանը հայտարարում է. «Հայաստանը չի ստորագրի մի փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում»։

Այնուհետեւ Օսկանյանը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցի՝ Հայաստանի համար ցանկալի լուծման դեպքում Ադրբեջանին կվերադարձվեն 7 շրջաններից 6-ը։ «Գիտեք, ինչքան էլ որ դա ցավոտ լինի, եթե այնտեղ (Զանգելանի շրջանում,- խմբ.) բնակիչներ կան, եթե մենք ստանում ենք Ղարաբաղի՝ մեզ համար ցանկալի կարգավիճակը, բոլոր օկուպացված տարածքները, բացի Լաչինից, պետք է վերադարձվեն»,- հայտարարում է Օսկանյանը։

Եվ Փաշինյանի պնդումը, թե քանի որ Օսկանյանը խոսել է Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մասին, ապա դրանով ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, մանիպուլյատիվ է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31