Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան․ «Անսպասելի չէր Էդուարդ Աղաջանյանի խոսքը, որ ՀՀ-ն այլևս ռեսուրս չունի ապահովելու Արցախի անվտանգությունը»․ «Փաստ»

Հոկտեմբեր 11,2022 09:00

Ամիսներ առաջ պաշտոնյաների հայտարարություններից ու հանրային խոսույթից փորձագետները եզրահանգումներ էին անում, թե Հայաստանի իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից: Հիմա այդ մասին հստակ հայտարարություններ են հնչում հենց իշխանության ներկայացուցիչներից: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշում է՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, ստորագրելով եռակողմ հայտարարությունը, ՀՀ իշխանությունները փաստացի ձեռքերը լվացին Արցախից:

«Բնականաբար, դա պետք է շարունակություն ունենար, դա իրենց սցենարն էր՝ թշնամու հետ համատեղ:Երկու տարվա ընթացքում սկզբում ուղղակի ակնարկներով, հետո ավելի հստակ, իսկ սեպտեմբերի 30-ի հարցազրույցում ՀՀ ղեկավարը դրեց կնիքը՝ ասելով՝ պայքարում են, որ Հայաստանը մնա 29,8 հազար քկմ-ով: Փաստեց, որ Արցախը չկա իրենց պլաններում: Բոլորիս մոտ հարց առաջացավ՝ ինչո՞ւ էր 2019 թ.-ին Վերածննդի հրապարակում կոկորդը պատռում, որ Արցախը Հայաստան է և վերջ: Այն ժամանակ ասում էինք՝ դա անում է գիտակցաբար, որպեսզի հրահրի, և հետո պատերազմն արդարացված լինի, նա դա հաստատեց սեպտեմբերի 30-ին իր խոսքերով: Այդ մենախոսությունը նպատակ ուներ պատրաստելու հասարակությանը, որ Պրահայում տեղի ունեցող հանդիպումների արդյունքներն այդքան էլ անսպասելի չլինեին ժողովրդի համար: Գիտի, թե ինչպես պետք է պահի իրեն, որպեսզի ժողովուրդը չընդվզի այնպես, ինչպես պետք է դավաճանների դեմ կանգնելու համար: Արդյունքում, ինչ սպասում էինք, այն էլ տեղի ունեցավ Պրահայում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Նրա խոսքով, չէին ուշանալու Ն. Փաշինյանի բարձրախոսների՝ քպականների, նրա օգնականների ու խորհրդականների արձագանքները: «Անսպասելի չէր Էդուարդ Աղաջանյանի խոսքը, որ ՀՀ-ն այլևս ռեսուրս չունի ապահովելու Արցախի անվտանգությունը: Այստեղ պետք է տողատակերը տեսնել: Աշխարհին է այդպես ներկայացվել, որ Արցախը կարիք ունի անկախանալու, բայց 1988 թ.-ից ի վեր Արցախը մեկ նպատակ է ունեցել՝ միանալ մայր Հայաստանին: 30 տարվա ընթացքում որևէ մեկն առանձին չի տեսել Հայաստանն ու Արցախը: Բոլոր բանակցությունները, անվտանգության երաշխիքները, կապերը դրա վրա են կառուցվել: Երբ ասում էին երաշխավոր, երբևէ չենք առանձնացրել՝ Հայաստա՞նի, թե՞ Արցախի. իշխանությունները եղել են հայի երաշխավորը: Իր այդ բարձրախոսի միջոցով Ն. Փաշինյանը հասկացրեց նաև Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին, որ իրենք չեն կարող երաշխավորել նաև Հայաստանում բնակվող հայերի անվտանգությունը: Առանձնացնել Արցախում և Հայաստանում բնակվող հայերին անհնար է, որևէ իշխանություն դա չի կարող անել: Ըստ էության, հայտարարեցին, որ այն իշխանություններն են, որոնք այլևս ՀՀ-ի և Արցախի ու ընդհանրապես հայի անվտանգության երաշխավորը չեն»,-նշում է զրուցակիցը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31