Լրահոս
Օրվա լրահոսը

«Լևոն Տեր-Պետրոսյանը սղոցեց Արցախյան ազատամարտի ողնաշարը, իսկ իր հոգեզավակը շարունակում է իր գործը». Ռուբեն Հակոբյան

Հոկտեմբեր 10,2022 18:05

«Անդրադառնալով այն հարցին, թե ինչու պարտվեցինք Արցախում’ ցանկանում եմ նշել, որ մենք մեզ դավաճանել ու հոշոտել ենք։ Այսօրվա իշխանավորը ժամանակին Թումանյանի, Իսահակյանի, Նժդեհի նկարագրած դավաճանի կերպարն է։ Ճիշտ է գրել Թումանյանը, որ մենք մեզ ենք պարտվել, քանզի կարողացել ենք ծախել Անին։ Նույն կերպ ծախեցին Արցախը ու կծախեն Հայաստանը, եթե իշխանության մնան։ Հայաստանը միակ օրինակն է հաղթանակած երկրի, որն իր կապիտուլյացիան է ստորագրում»,- այսօր այս մասին «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց նախկին պատգամավոր, հասարակական և քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը։

Նա նաև նշեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է սատարել Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիայի ծրագրին, որովհետև գիտի, որ ինքը հայ-բիշքեքյան պայմանագրով սղոցեց մեր ողնաշարը։ Հենց իր պատճառով հաղթանակած գեներալները հեռացան Հայաստանից, որովհետև չհասկացան, թե ինչպես հաղթանակած երկիրը նման պայմանագիր ստորագրեց»։

Հակոբյանը մանրամասնեց, հիշեցնելով, որ 1994 թվականին նախատեսվել էր ստորագրել երկու պայմանագիր, առաջինը՝ հրադադարի մասին, երկրորդը’ հայ-ադրբեջանական սահմանին ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման մասին։ Նրա խոսքով, երբ արդեն Բիշքեքում հրադադարի համաձայնագիրը ստորագրվել էր Հայաստանի, Արցախի և Ադրբեջանների պաշտպանության նախարարներ Սարգսյանի, Բաբայանի և Մահմեդովի կողմից, Ալիևը Մահմեդովին շտապ կանչում է Բաքու, որից հետո ադրբեջանական կողմը հրաժարվում է ստորագրել երկրորդ համաձայնագիրը։ Նախկին պատգամավորը հիշում է, թե ինչպես էին իր ռուս գործընկերները զարմացել, որ նման պայմաններում Հայաստանը չի առաջարկել չեղարկել առաջին պայմանագիրը։ Ռուբեն Հակոբյանի պնդմամբ հենց սրանով Լևոն Տեր-Պետրոսյանը սղոցեց Արցախյան ազատամարտի ողնաշարը, իսկ իր հոգեզավակը շարունակում է իր գործը.«Փաստորեն, Արցախի հաղթանակը մեզ համար բեռ էր և Լևոն Տեր-Պետրոսյանն ազատվեց այդ բեռից»,- ասաց նա։

«Մենք ունեցել ենք երկու փայլուն կառույց’ դիվանագիտություն և պաշտպանություն, երկուսի ողնաշարներն էլ այս քայլարածները սղոցեցին»,- հայտարարեց Ռուբեն Հակոբյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31