Սեպտեմբերի 13-ին հոր ինքնասպանությունից հետո տուն զանգահարած պայմանագրային զինծառայող Մխիթար Մարտիրոսյանը հուղարկավորվեց օրեր առաջ: Ջերմուկում իր ծառայությունն իրականացնող Մխիթարը վերջին անգամ տնեցիներին զանգահարել էր թշնամու վերջին հարձակման օրերին՝ սեպտեմբերի 13-ին. այդ օրը նաեւ իր ծննդյան օրն էր:
Դրանից հետո զինվորի հարազատները շաբաթներով փնտրեցին որդուն ու գտան նրա խոշտանգված դին դիահերձարանում. Մխիթարին ճանաչել է հորեղբայրը, թեեւ դրանից օրեր առաջ Մխիթարի մայրը հանձնել էր նաեւ ԴՆԹ թեստը:
«Ես ճանաչեցի Մխիթարին, թեեւ անհերքելիորեն խոշտանգված էր, հետո նաեւ ԴՆԹ թեստով նույնականացվեց: Փաստորեն միայն հասցրել էր տուն զանգել, հետո թշնամին մտել էր իրենց դիրքեր ու բոլորին սպանել՝ խոշտանգելով: Ոչ մեկն իրենց դիրքից ողջ չի մնացել»,- Aravot.am-ին պատմեց Մխիթարի հորեղբայրը՝ Նվեր Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Մխիթար Մարտիրոսյանը, սեպտեմբերի 13-ին տուն զանգելով, հայտնել էր, որ ոտքերից վիրավոր է:
Կարդացեք նաև
Ըստ որոշ տեղեկությունների՝ Մխիթարենց դիրքից բացի՝ թշնամին նաեւ կողքի դիրքն է գրավել ու կրկին բոլոր հայ զինծառայողներին հենց դիրքում խոշտանգելով սպանել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ