Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստության փուլում երրորդ ուսումնամարզական հավաքն է անցկացնում:
Գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը արդեն կողմնորոշվել է, թե ովքեր են մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Բուդվայի ռինգում Հայաստանը կներկայացնի յոթ մարզուհի: Նրանք են. 48 կգ` Գայանե Տեր-Բարսեղյան, 50 կգ` երիտասարդների աշխարհի եւ մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյան, 54 կգ` Եկատերինա Սիչեւա, 57 կգ` Տաթեւիկ Խաչատրյան, 60 կգ` մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցանակակիր Էլիդա Քոչարյան, 63 կգ` Սոնա Հարությունյան, 70 կգ` երիտասարդների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Անի Հովսեփյան:
ՀԲՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հավաքականը մրցավայր մեկնելու է հոկտեմբերի 12-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ