Լրահոս
Օրվա լրահոսը

Oրվա հրամայականն է հոգեբանական օգնության պետական կարգավորումը. Առողջապահության նախարար

Հոկտեմբեր 09,2022 19:00

Հոգեկան առողջության համաշխարհային օրվա շրջանակներում կազմակերպվող միջոցառումների մեկնարկը տրվեց Հայաստանում, քանի որ մեր երկիրն առաջիններից է, որ միացել է Համաեվրոպական հոգեկան առողջության նախաձեռնությանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի բարձրաստիճան պատվիրակության անդամները` ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահական քաղաքականության և համակարգերի բաժնի տնօրեն Նատաշա Մուսկատի գլխավորությամբ, հանդիպել են «Հոգեկան առողջություն» ազգային կոալիցիայի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի հիմնախնդիրները քննարկելու նպատակով:

«Այստեղ ենք առաջին հերթին հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկման բարձրացման և հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ջանքերը համախմբելու համար: Երբ վերջին տարիներին աշխարհում առողջապահական համայնքը խոսում է հոգեկան առողջության վրա համավարակի թողած ազդեցությունը հաղթահարելու մասին, մեզ համար կրկնակի, եռակի ծանր օրեր եղան ի թիվս համավարակի` 2020թ. 44-օրյա պատերազմ, սեպտեմբերի 13-ից սկսված սահմանային ագրեսիա, տեղահանվածներ Արցախից և Հայաստանի սահմանամերձ շրջաններից, ուստի օրվա հրամայականն է հոգեբանական օգնության պետական կարգավորումը և պետական ծրագրերով հոգեբանական օգնության ցուցաբերումը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը՝ բարձր գնահատելով յուրաքանչյուրի ժամանակի, փորձի և ռեսուրսների ներդրումը հարթակի կայացման և գործառույթների պատշաճ իրականացման գործում:

Նախարարի նախաձեռնությամբ ձևավորված «Հոգեկան առողջություն» ազգային կոալիցիան միավորում է ոլորտում աշխատող ծառայություն մատուցող պետական և մասնավոր կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին, հոգեկան առողջությունը` որպես առաջնահերթություն ճանաչող ազգային և միջազգային կառույցներին: Բոլորի նպատակը մեկն է` առաջ քաշել խնդիրները և համատեղ ուժերով գտնել լուծումներ օրենսդրական, ֆինանսական, բուժման ընթացքի բարելավման և ծառայությունների բարեփոխման համար:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31