Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրում կա և մնում է մեկ օրակարգ՝ կապիտուլյանտ իշխանություններին գահընկեց անելով ազգային իշխանությունը վերականգնելը․ Էդգար Էլբակյան

Հոկտեմբեր 09,2022 18:00

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան գրառումը

• Պրոպագանդայի մասին իր կոթողային գրքում ֆրանսիացի մասնագետ Ժակ Էլյուլը նշում էր, որ պրոպագանդան չի կարող հաջող լինել, եթե չի հիմնվում հանրածանոթ հասկացությունների վրա։

• Կապիտուլյանտները գիտեն, որ միասնականության գաղափարը բանավոր և գրավոր ավանդույթով հայության շրջանում սերնդե սերունդ փոխանցված հասկացություն է։ Այդ իսկ պատճառով պատերազմից անմիջապես հետո ներդրել են այդ թեզը՝ «թող միավորվեն, օգնեն Նիկոլին, ի՞նչ են իրար տալիս» և այլն։

• Վերջերս միասնականության և համախմբան կեղծ օրակարգն առաջ է տարվում նաև կապիտուլյանտականների արցախյան ենթաթևի կողմից։ «Հայրենափրկիչ համախմբման» կոչ է արել Սամվել Բաբայանը, որն ԱՄՆ պետական քարոզչական օրգան «Ազատության» եթերում 2021 թ․-ին խաբում էր Արցախի բնակչությանը, թե «պատերազմի վտանգ մոտակա 4 տարին չկա»՝ ուղղակիորեն ջուր լցնելով կապիտուլյանտի «խաղաղության օրակարգի» ջրաղացին։

• Երկրում կա և մնում է մեկ օրակարգ՝ կապիտուլյանտ իշխանություններին գահընկեց անելով ազգային իշխանությունը վերականգնելը։ Սրանից դուրս ցանկացած բան կեղծ է և փաստացիորեն՝ կապիտուլյանտների իշխանությունը երկարաձգող։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Էս ամիս ռուսները աշխատավարձը չեն տվել բայց միևնույնն է ռուսական գործակալը անխոնջ կերպով աշխատում է։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31