Լրահոս
Օրվա լրահոսը

«Յոթ սարի ետեւում»՝ Հովհ. Թումանյանի թանգարանի մատույցներում

Հոկտեմբեր 09,2022 17:07

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ արդեն երրորդ անգամ իրականություն է դառնում համայնքային-մշակութային ուսումնասիրությանը, պահպանմանը և հանրայնացմանը միտված «Յոթ սարի ետևում» հայրենաճանաչողական գիտական-մրցույթ փառատոնը։

Հայաստանի տարբեր մարզերից բազմաթիվ մասնակիցներ դարձել են իրենց գյուղի, համայնքի, իրենց բնակավայրի հնագույն պատմողական շերտերի փնտրողը, բացահայտողը, կրողն ու պահպանողը։ Երեք տարիների ընթացքում մրցույթ-փառատոնը հնարավորություն է ընձեռել կենսական միջավայր բերել պատմամշակութային ժառանգությունը, խթանել հայրենաճանաչողությունը։ Պատմամշակութային հայտնի և անհայտ հուշարձանների նկատմամբ արթնացրել են հետաքրքրություն և հոգատարություն, իրականացվել են գիտահանրամատչելի ուսումնասիրություններ և գտնվել են տարիներ շարունակ թաքնված մշակութային ժառանգության արժեքավոր ուսումնասիրած օբյեկտներ։

Մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ էին ներկայացրել 85 խումբ և անհատ, որոնցից հաջորդ ուսումնասիրության փուլ են անցել 14-ը։ Փառատոնի աշխարհագրությունը այս տարի ընդլայնվել է, քանի որ կան մասնակիցներ Վրաստանի հայ համայնքից։ Մասնակիցների շարքում կան մարդիկ, ովքեր երեք տարի է,ինչ մասնակցում են փառատոնին և լավ ծանոթ են խոսքի մշակույթին ու տերմինոլոգիային, ինչպես նաև տարիքով փոքր երիտասարդներ, ինչը ողջունելի է։ Գնահատման ձևաչափը այս տարի մի փոքր փոփոխվել է, այն անցկացվում է երկու փուլով։ Առաջին փուլի գնահատող հանձնաժողովը` մրցույթ-փառատոնի կազմկոմիտեն, 5 բալային համակարգով գնահատել է յուրաքանչյուր մասնակցի գրավոր աշխատանքը, երկրորդ փուլում մասնակիցները պետք է հոկտեմբերի 7-8-ը 5 րոպե տևողությամբ ներկայացնեն իրենց ուսումնասիրությունները սահիկաշարի ուղեկցությամբ։

 

Մասնագիտական հանձնաժողովը`ժյուրին, նույնպես 5 միավորանոց համակարգով կգնահատի աշխատանքները, ապա գնահատականները կընդհանրացվեն, և կձևավորվի հաղթողների ու խրախուսական մրցանակների արժանացած մասնակիցների ցանկը։

ՀՀ ԳԱԱ գիտաշխատող, ազգագրագետ Նվարդ Վարդանյանը ընդգծեց այն փաստը ,որ Թումանյանը իր յուրաքանչյուր ստեղծագործության ժողովրդական խոսքի համար այցելել է գյուղեր։ Ըստ նրա, այս մրցույթի մասնակիցները հանդիսանում են Թումանյանի գործի շարունակողը, որ հավաքում ու պահպանում են այն գանձերը, որոնք կան ու շարունակում են մնալ ժողովրդի մեջ։ Վերջում ավելացրեց, որ փառատոնի անունը պատահական չէ ընտրված, քանի որ «Յոթ սարի ետևում» հեքիաթային աշխարհ է, որից մասնակիցները գանձեր են բերում։

ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Գիտամշակութային ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման» բաժնի պետ, հնագետ Արտավազդ Ղաքյանը նշեց, որ այս ծրագիրի առաջին մեկնարկը տեղի ունեցավ համավարակի ժամանակ, որը կասկածի տակ դրեց փառատոնի գործունեության շարունակությանը։ Բայց այսօր արդեն երրորդ անգամ է մեկնարկում այս մրցույթը, ինչի համար անչափ ուրախ է ու հպարտ։

Հովհաննես Թումանյանի թանգարանի ավագ գիտաշխատող, գրադանավար և մրցույթ֊փառատոնի կոմիտեի անդամ Անահիտ Նալբանդյանը շնորհակալական խոսք ուղղեց կազմկոմիտեի անդամ, մրցույթ-փառատոնի երկու տարիների ղեկավար Աշոտ Հարությունյանին, ով թանգարանի նախկին փոխտնօրենն էր, թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին, նմանատիպ հրաշալի ծրագրի գաղափարը առաջարկող փոխտնօրեն Մանե Խաչատրյանին և թանգարանի բոլոր աշխատակիցներին։

Արփի ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31