Հոկտեմբերի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) իբրեւ մենակատար հանդես եկավ աշխարհահռչակ թավջութակահար Միշա Մայսկին:
Ծրագրում՝ Ռիմսկի-Կորսակով, Ռեսպիգի, Չայկովսկի: Համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում՝ «բրավո»-ների հրավառությամբ:
«Բիս»-երից հետո անվանի երաժիշտը երկու անգամ կրկին բեմ վերադարձավ եւ նվագեց՝ երախտահատույց լինելով ջերմ ունկնդրին: Դալիճում շատ էին օտարեկրացիները, որոնց թերեւս Երեւանում կարող էր բախտ վիճակվել ունկնդրելու համաշխարհային մեծության երաժիշտների:
Կարելի է փաստել, որ հայաստանյան փառատոները, ի դեմս, «Արմենիայի», մշակութային տուրիզմի փայլուն գրավական են:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացմամբ մեկնարկել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 17-րդ համերգաշրջանը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ