Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 7-ին ՀՀ Ո ՕԿԿ Լոռու մարզի կենտրոն է զանգահարել Վանաձորի միասնական սոցիալական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Աքմաքչյանը եւ հայտնել, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մի քաղաքացի թքել է աշխատակցի վրա եւ հայհոյել:
Մեկնած խմբին տարածքային կենտրոնի սոցաշխատող Կ. Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը ժ.17.00-ի սահմաններում իր աշխատասենյակ է մտել Ա. Անտոնյանն ու անմիջապես հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքեր, քաշքշել իր հագուստից, թքել իր վրա, որի արդյունքում խախտվել է նաեւ ծառայության բնականոն աշխատանքը:
Հաղորդումը եւ կից փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչություն քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար: