Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 7-ին ՀՈԽ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել, որ նախորդ օրը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից Ապարանի բաժին գրություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի վարչական տարածքում գտնվող հանրապետական նշանակության Աստվածընկալ վանական համալիրը 2021 թվականից ամրակայվում, նորոգվում եւ վերանորոգվում է բարերար Նորիկ Մարտիրոսյանի կողմից, որի հետ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կնքել է համագործակցության հուշագիր` տրամադրելով հուշարձանի գիտատեխնիկական փաստաթղթերը:
Սեպտեմբերի 24-ին ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը հերթական այցի ժամանակ պարզել է, որ առանց լիազոր մարմնի համաձայնության իրականացվել են հողային եւ շինարարական աշխատանքներ, ինչի արդյունքում ավերվել է Աստվածընկալ վանական համալիրի տարածքը եւ պահպանման գոտին:
Հողային աշխատանքների արդյունքում ավերվել են հնագիտական շերտեր եւ կառուցվում են նոր շինություններ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արագածոտնի ՄՔՎ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ