2022 թվականի հոկտեմբերի 6-ին ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ուսանողների հետ հայատյացությունը Ադրբեջանում խորագրով։
Տարիներ ի վեր ադրբեջանցիները հայատյացություն են սերմանել իրենց՝ նոր օրորոցից դուրս երեխաների մեջ։ Որն իր արտահայտման դրսևորումն է գտել ոչ միայն մարդկային փոխհարաբերություններում, այլև պատմամշակութային արժեքների յուրացմամբ և ոչնչացմամբ։
Քննարկումն անցկացում էին Էդիկ Մինասյանը՝ պատմական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան
Կարեն Իգիթյանը ՝ Սլավոնական համալսարանի դասախոս, «Հայկական նախագիծ» գիտակրթական, հասարակական կազմակերպության համահիմնադիր, Էդգար Էլբակյանը՝ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կրտսեր գիտաշխատող, «Հայկական նախագիծ» գիտակրթական, հասարակական կազմակերպության համահիմնադիր։
Բանախոսները հանդիպման սկզբում հանդես եկան ելույթներով, որտեղ ներկայացրին, թե որտեղից են սկսվել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական լարված հարաբերությունները։ Անցում կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, հարևան գերտերությունների դրական և բացասական ազդեցությունները դեպի Հայաստանը, ինչպես նաև նրանց փոխհարաբերությունները մեկը մյուսի նկատմամբ։ Խոսեցին նաև քառօրյա պատերազմից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմների առաջացման պատճառների, դրանց լուծման հավանական տարբերակների մասին։ Մատնանշեցին հայատյացության դրսևորման մի քանի տարբերակներ, որոնցից էին օրինակ` կրոնական այլ պատկանելիություն ունենալը, բիզնես հաջողությունները։ Բանախոսներից Կարեն Իգիթյանն իր ելույթում նշեց` այն ժամանակներում, երբ հայերը ադրբեջանական տիրապետության տակ գտնվող տարածքներում էին ապրում, վճարում էին դրա համար վարձեր, Ադրբեջանը ամեն ինչ անում էի կասեցնելու հայերի զարգացումը։ Բայց այս ամենին հակառակ հայ երիտասարդները դառնում էին միլիոնատերեր, ունենում էին տներ, նրանց ընկալմամբ սա արդար չէր, քանի որ մուսուլմանները չպիտի ավելի վատ ապրեին, քան քրիստոնյաները։
Բանախոսները ելույթներից հետո պատասխանեցին ուսանողներին հուզող հարցերին։
Հարցման ընթացքում ուսանողներից մեկի կողմից հնչեց հետևյալ հարցը` Ադրբեջանը նորածին երեխայից սկսած իր եկող սերնդի մեջ սերմանում է հայատյացությունը, ինչո՞ւ նույնը չենք անում մենք։ Ինչո՞ւ դպրոցից սկսած երեխաներին չենք սովորեցնում, որ թուրքը մեր թշնամին է և ինչո՞ւ քառօրյա պատերազմից հետո հետ չենք մնում այն մտքից, որ մենք քրիստոնյա ենք, պիտի տարբերվենք։
Կարդացեք նաև
Կարեն Իգիթյանը հարցին տվեց հետևյալ պատասխանը` Հայաստանը երբեք չի ունեցել Ադրբեջանին ոչնչացնելու մտադրություն, մենք միայն ինքնապաշտպանվել ենք։ Մեկի ժամանակ եղել է զիջողական, մյուսների ժամանակ եղել է փոխզիջողական։ Իսկ սրան զուգահեռ Ադրբեջանը ունեցել է լրիվ ուրիշ նպատակադրվածություններ։ Մենք եվրոպական երկրների շարքերին չենք պատկանում, մենք գտնվում ենք Կովկասում, որտեղ խաղի կանոնները ուրիշ են, եթե ուզում ես ողջ մնալ, պիտի կռվես։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանն իրեն ուղղված հարցերից մեկի ժամանակ անդրադարձավ կայացած քառակողմ հանդիպմանը, որի ժամանակ պահանջվել էր Արցախը հայտարարել Ադրբեջանի մաս։ Եվ մենք մեկնել էինք խաղաղության պայմանագիր կնքման, քանի որ դա ադրբեջանական պարտադրանք է` համաձայնվե՛ք, թե չէ կոչնչացնենք։
2 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվեց` ուսանողների հուզող բոլոր հարցերին բավարար պատասխաններ ստանալով։ Հանդիպումից պարզ դարձավ, որ քանի դեռ կան Թուրքիան և Ադրբեջանը, հայատյացությունը դեռևս կշարունակվի։
Լիլիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀՊՄՀ-ի լրագրության բաժնի ուսանողուհի