Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում սկսված ցասումի ինքնաբուխ հանրահավաքի մասնակիցները շրջափակել են նախագահական նստավայրի մուտքը: Նրանք պահանջում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանը դուրս գա եւ պատասխանի իրենց հարցերին:
NEWS.am-ի փոխանցմամբ, քաղաքացիները պնդում են, որ այլ պաշտոնյաների բացատրությունները իրենց պետք չեն եւ իրենց մտահոգություններին պետք է նախագահն անձամբ պատասխանի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Սիվիլնեթի