Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ցասումի ինքնաբուխ հանրահավաք է

Հոկտեմբեր 08,2022 21:08

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Վերածննդի» հրապարակում սկսված ինքնաբուխ հանրահավաքի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ տրվում է հանուն Արցախի պաշտպանության շարժման մեկնարկը: «Ուղղակի հիմա իշխանությունները պետք է դուրս գան, կանգնեն ժողովրդի կողքին եւ հակառակվեն Նիկոլի վարչախմբին: Ուրիշ տարբերակ չկա: Հակառակ դեպքում իրենք Նիկոլի հետ են, իրենք էլ Նիկոլի հետ կնիքը դնում են Արցախի հանձնման: Իրենք այդ մի տարբերակն ունեն: Այլեւս սուտ է` Նիկոլի հետ խոսեն, բանակցեն եւ այլն, եւ այլն: Հենց հիմա պետք է դուրս գան, իջնեն Վերածննդի հրապարակ եւ կանգնեն ժողովրդի կողքը»:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, պատգամավորը նաեւ նշել է, որ ժողովուրդն Արցախում հակառակվում է Հայաստանի կառավարության ղեկավարին եւ շատ լավ հասկանում է, որ իրենից է կախված ամեն ինչ, եւ իր տունը, տեղը, հայրենիքը պաշտպանելու համար կարող է հակառակվել ե՛ւ նրան, ե՛ւ միջազգային հանրությանը:

«Մենք միջազգային հանրությունից ազդակներ չենք ստացել: Միայն Նիկոլից ենք լսում, որ միջազգային հանրությունը սա կամ նա է պահանջում: Ցասումը սկսված է եւ կարծում եմ, որ դրա դեմն առնելը դժվար է: Մարդիկ իրենց տունն են պաշտպանում»- եզրափակել է Մետաքսե Հակոբյանը:

Հանրահավաքի մասնակիցները Արցախի, Հայաստանի ու համայն հայությանը կոչ են անում` ամենքը իր բնակավայրում դուրս գալ եւ Արցախի ձայնը ավելի լսելի դարձնել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31