Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Իշխանությունները պետության տարածքային կորուստները այնքան ծանր չեն տանում, որքան «Ապրելու երկիր» կուսակցությանը Ալավերդիում կրած պարտությունը․ Մանե Թանդիլյան

Հոկտեմբեր 08,2022 19:52

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանություններն Արցախից հրաժարվելը, թշնամու ագրեսիան, պետության տարածքային կորուստները այնքան ծանր չեն տանում, որքան «Ապրելու երկիր» կուսակցությանը Ալավերդիում կրած պարտությունը։

Ընտրություններից անմիջապես հետո մինչև այս պահը իշխանությունները՝ իրենց բոլոր ռեսուրսները (վարչական, ուժային, ֆինանսական, կրիմինալ) կենտրոնացրել են Ալավերդիում՝ ահաբեկելու մեր թիմակիցներին՝ նպատակ ունենալով խաթարել համայնքի ղեկավարի ընտրությունները, որի մասով ունենք հստակ համաձայնություն ՀԱԿ-ի հետ։

Իշխանությունների ստոր ու ճղճիմ գործելաոճը նորություն չէ։
Մենք, իհարկե, պատրաստ էինք գործընթացների նման զարգացման, և ժողովրդի վստահությունը ստորությամբ խլել չի հաջողվելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Տիկին, ժամանակին Դուք ՔՊ-ակաների հարազատն էիք և Ձեզ նախարար նշանակեցին, էդ ոնց միանգամից լուրջ ընդդիմադիր դարձաք, որ իշխանությունն էլ ձեր կուսակցությանը ճնշում է։ Իսկ եթե իրոք ընդդիմադիր եք, ապա հանդես եկեք ոչ միայն ՏԻՄ ընտրության հարցերով, այլև այս իշխանության բոլոր կոպիտ սխալների և երկիրը կործանման տանելու մասին։ Այլապես դուք այնպիսի կեղծ ընդդիմադիր կուսակցություն եք, ինչպիսին ժամանակին եղել է “Լուսավոր Հայաստան” կուսակցությունը, որի նախագահ և Ձեր ընկեր Էդմոն Մարուքյանը, որն իրեն համարում էր կլասիկ ընդդիմադիր, իրականում ՔՊ-ին մատուցած ծառայությունների համար այս անլուրջ իշխանությունից իր գիտելիքներից ու փորձից հեռու լուրջ պաշտոն ստացավ։ Հատուկ հանձնարարությունների գծով դեսպան դառնալուց հետո նա արագ մոռացավ, որ ինքը մոտ անցյալում կլասիկ ընդդիմադիր է եղել։
    Երկու լարի վրա խաղալը լավ տեղ չի տանում, դրա արդյունքում մարդիկ շատ արագ զրոյացնում են իրենց ձեռք բերած վարկանիշը։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31