Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուել Պետրոսյանը հաղթեց շախմատի ChessMood միջազգային մրցաշարում

Հոկտեմբեր 08,2022 19:18

Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ավարտվեց շախմատի ChessMood Open 2022 արդեն  ավանդական միջազգային մրցաշարը:

Ուժեղագույնների խմբում 7,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը: Նույնքան միավոր վաստակեց, սակայն լրացուցիչ գործակիցներով 2-րդ տեղն զբաղեցրեց իրանցի Ամիրռեզա Պուր Աղա Բալան, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Վրաստանը ներկայացնող Միխեիլ Մչեդիշվիլին:

Մեր երեք գրոսմայստերներ` Շանթ Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Արման Փաշիկյանը, 6,5-ական միավորով նույն հերթականությամբ դասավորվեցին 4-ից 6-րդ հորիզոնականներում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31