Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը. Էդուարդ Աղաջանյան

Հոկտեմբեր 08,2022 17:37

«Ցավոք, 44-օրյա պատերազմի արդյունքում և հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը։

Նոյեմբերի 9-ի պայմանագրի, եռակողմ հայտարարության թերևս կարևորագույն կետը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության ծավալումն է այն տարածքում, որտեղ շարունակում են ապրել արցախցի մեր հայրենակիցները, և, թերևս, կարծում ենք, որ այս հարցում մենք պետք է ապավինենք միջազգային հանրության գործիքակազմին, և անենք առավելագույնը, որ միջազգային հանրությանը հասցնենք այն օրհասական, գոյութենական խնդիրները, որոնց մեր հայրենակիցներն առնչվում են Արցախում»,- այս մասին մասնավորապես ասել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ Factor TV-ին տված հարցազրույցում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արցախ says:

    ՀՀ֊ն, ուրեմն, թող չխառնվի Արցախում կադրային քաղաքականությանը և ընտրություններին, եթե պաշտոնապես հայտարարվում է վերոնշյալը։ Խառնվեց, որ էսպես եղավ։ Այլ տեղ ինքնահաստատվեք, աշխարհը մեծ է։

    • Nimar says:

      Ամբողջականության համար կառաջարկեի տպել սեփական արտարժույթը:
      Ինձ ինչ-որ բան հուշում է, որ այսուհետ Ռուսաստանն ու Ադրբեջանը խառնվելու են կադրային քաղաքականությանը և ընտրություններին։ Հնարավոր կլինի համեմատել ազդեցությունն ու հետեւանքները։ Այնպես, որ “Не плюй в колодец – пригодится напиться”.

      • Սարգիս Զեյթունյան says:

        Ձեր մեկնաբանությունները, Nimar, լավագույնս են արտացոլում մեր ժողովրդի դեգրադացիան. չկարողացանք հաղթահարել մեր միջի ատելությունը մեկ-երկու անձի նկատմամբ, փոխարենը համակերպվեցինք մեր կենսական տարածքի կորստի հետ (նույնիսկ չարախնդալով)։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31