ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը կողմերի միջև վստահություն կարող է ստեղծել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Պրահայում հանդիպման վերաբերյալ հարցին:
Նա նշել է, որ ոգևորված են Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից:
«Մենք ողջունում ենք նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ համապարփակ խաղաղ գործընթացը խթանելու համար ներդրված ջանքերը: Եվ մենք հատկապես գոհ ենք տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության հարցում առաջընթացից: Այս առաքելությունը երկու կողմերի միջև վստահություն ստեղծելու ներուժ ունի և կշարունակի խթանել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-նշել է նա:
Թարգմանությունը՝ «Արմենպրես»-ի