Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր հայտնի կդառնան ChessMood Open-ի հաղթողն ու մրցանակակիրները

Հոկտեմբեր 08,2022 11:14

Ծաղկաձորում այսօր ավարտվում է շախմատի ավանդական ChessMood Open-ը:
Նախավերջին տուրում առաջատարներ Մանուել Պետրոսյանը եւ իրանցի Ամիրռեզա Պուր Աղա Բալան միավորը բաժանեցին, համապատասխանաբար, Արման Փաշիկյանի եւ Միխեիլ Մչեդիշվիլիի հետ եւ 7,0-ական միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը առավելության հասավ ռուսաստանցի Սերգեյ Լոբանովի նկատմամբ, 6,0 միավորով բարձրացավ չորրորդ հորիզոնական ու մրցանակային տեղերի համար պայքարելու լուրջ հայտ ներկայացրեց:

Ամեն բան որոշվելու է այսօր կայանալիք եզրափակիչ տուրում, որտեղ կենտրոնական լինելու է Շանթ Սարգսյան-Մանուել Պետրոսյան դիմակայությունը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31