Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նման բարդ հիմնահարցերը, որոնք առկա են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, կարող են լուծվել հետեւողական աշխատանքի եւ համապատասխան բարենպաստ պայմանների դեպքում․ «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 08,2022 11:08

Պրահայում Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումից հետո կողմերը հանդես եկան հայտարարություններով, որոնք որոշ դրույթներով հակասում էին միմյանց: Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր միկրոբլոգում գրեց. «Պրահայում ես կրկին հաստատեցի մեր առաջարկը բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Ադրբեջանը կրկին դրական չարձագանքեց։ Կրկնում եմ, Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ հարգելով մեր ինքնիշխանությունը եւ օրենսդրությունը»։

Թուրքիայի նախագահն էլ հայտարարեց, թե Հայաստանի հանդեպ նախապայմաններ չունի եւ ցանկանում է Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորում: Էրդողանի երկրորդ նախադասությունը, սակայն, ըստ էության, նախապայմանների մասին էր. «Մենք ուղղակի ասում ենք՝ խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ։ Դրանից հետո դուք մեզ հետ խնդիրներ չեք ունենա։ Մենք բացում ենք մեր դռները՝ օդային, ավտոճանապարհային, եւ երկաթուղիները»։

Իլհամ Ալիեւն էլ, հասնելով Ադրբեջան, տեղի «Ինտերֆաքսի» թղթակցին հայտնեց, թե հնարավոր է՝ մինչեւ տարեվերջ ստորագրվի խաղաղության պայմանագիրը՝ հավաստիացնելով, թե ՀՀ-ն եւ ԵՄ-ն հարցեր չունեն Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի վերաբերյալ: Այն, որ հայկական կողմը բանակցությունների հիմքերի թվում ընդունելի է համարել այդ կետերը, վաղուց է հայտնի, ինչի մասին պաշտոնապես մի քանի անգամ հայտարարվել է: Սակայն հայկական կողմը բանակցություններին առաջադրել է նաեւ իր կետերը, ինչն ընդունված պրակտիկա է միջազգային բանակցական բոլոր գործընթացներում:

Խոշոր հակամարտություն ունեցած պետությունների միջեւ երկխոսությունն ընթանում է բանակցող կողմերի ներկայացրած դիրքորոշումների ու տեսակետների շուրջ, եւ օրինաչափորեն պարզ է դառնում, որ այդ գործընթացում քննարկման ենթակա են բոլոր կողմերի դիրքորոշումները:

Այստեղ հատկանշականն այն է, որ Թուրքիայի նախագահը խոսում է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման մասին, իսկ իր «եղբայրը» դրական չի արտահայտվում ՀՀ վարչապետի՝ դրանք բացելու առաջարկին: Դասական տրամաբանությունը հուշում է, որ նման բարդ հիմնահարցերը, որոնք առկա են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, կարող են լուծվել հետեւողական աշխատանքի եւ համապատասխան բարենպաստ պայմանների դեպքում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31