Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ գործով որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 18-ին

Հոկտեմբեր 08,2022 12:30

Սեպտեմբերի 27-ին ՀՀ վարչական դատարանը (նախագահող դատավոր՝ Մհեր Պետրոսյան, դատավորներ՝ Արգիշտի Ղազարյան, Անի Հարությունյան) ուսումնասիրեց Կարեն Գրիգորյանի ներկայացուցիչ Հրանտ Վարդանյանի՝ սեպտեմբերի 20-ի դիմումն ընդդեմ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ թիվ 106-02-2022 «Բարեվարքության եզրակացության» 6-րդ բաժնի 4-րդ կետում նշված՝ 425.349 եւ 2.380.425 ՀՀ դրամ փաստի փոխարեն նոր փաստ՝ 353.277 եւ 2.308.353 ՀՀ դրամ հաստատելու, նույն բաժնի 3-րդ կետով տրված՝ 2018 թվականի տարեվերջին եւ 2019 թվականի տարեսկզբին հայտարարագրված դրամական միջոցների միջեւ անհամապատասխանություն առկա լինելու փաստի փոխարեն նոր փաստ՝ 2018 թվականի տարեվերջին եւ 2019 թվականի տարեսկզբին հայտարարագրված դրամական միջոցների միջեւ անհամապատասխանություն առկա չլինելու փաստը հաստատելու, 2.545.751 ՀՀ դրամ փաստի փոխարեն նոր փաստ՝ 1.500.000 ՀՀ դրամ հաստատելու պահանջի մասին: Դատարանը վարույթ է ընդունել գործը, քանի որ ըստ որոշման՝ այն համապատասխանում էր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջներին:

Դատարանը պահանջել է թիվ 106-02-2022 «Բարեվարքության եզրակացության» վերաբերող վարչական վարույթի բոլոր նյութերը Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, սահմանելով մեկշաբաթյա ժամկետ՝ սույն որոշումը ստանալու պահից:

Գործի քննությունն իրականացվելու է գրավոր ընթացակարգով։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31