Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԸՀ նախագահ իրենց թիմակցին չդնելը չի խանգարել Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին զբաղվել ընտրակեղծարարությամբ». Լիլիթ Մինասյան

Հոկտեմբեր 07,2022 20:25

Ինչպես հայտնի է, ՔՊ նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրելու հետ կապված կա լուրջ քննադատություն, որ չլսված ու չտեսնված բան է ՀՀ պատմության մեջ, որ ակնհայտ կուսակցականին, թիմակցին այդ պաշտոնում դնեն:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն ասաց. «Վահագն Հովակիմյանը դուրս է եկել կուսակցությունից եւ այլեւս կուսակցական չէ»: Դիտարկմանը՝ դուք էլ եք հասկանում, որ թղթերով մի բան է ցույց տալ, որ կուսակցական չէ, բայց ակնհայտ է, որ նա ձեր թիմակիցն է՝ Լիլիթ Մինասյանը արձագանքեց. «Ցանկացած մարդու, որին առաջադրեինք, երաշխիք չկար, որ քաղաքական հայացքներ չէր ունենա»: Հարցրեցինք՝ մտածել եք՝ ավելի լավ է մերոնցի՞ց լինի՝ նա պատասխանեց. «Մերոնցից լինելու հարցը չի, նայել ենք հնարավոր բոլոր թեկնածուներին, գտել ենք ճիշտ, որ ավելի պատրաստված եւ ավելի կազմակերպված նշված պաշտոնին համապատասխանում է պարոն Հովակիմյանը»:

Հարցին՝ լավ, բա մյուս քաղաքական ուժերը ո՞նց պետք է վստահեն Վահագն Հովակիմյանին՝ հաշվի առնելով նրա անցած ուղին՝ նա պատասխանեց. «Անցած ուղին ընդամենը քաղաքական թիմի անդամ լինելն է: Կարծում եմ, ընտրությունների կեղծարարությունների բացառումը միանգամայն քաղաքական կամքի դրսեւորում է ոչ թե անձերի, այլ՝ քաղաքական ուժերի: Ինչպես տեսնում եք, նախորդ ընտրություններին ԿԸՀ նախագահի պաշտոնը բացառապես չերաշխավորեց, որ կեղծարարություններ չլինեն, չնայած, որ նախկին տարիներին բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Եվ բոլոր միջազգային գործընկերները, նաեւ ՀԿ-ները արձանագրել են, որ ընտրություններն անցել է արդար եւ թափանցիկ»:

Հարցին՝ հնարավոր չէ՞ր գոնե ձեւական առումով ոչ կուսակցական մեկին դնել այդ պաշտոնում, որովհետեւ ձեզ քննադատում են, որ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ անգամ նման բան իրենց մտքով անցկացնել չէին կարող՝ Լիլիթ Մինասյանը պատասխանեց. «Դա չի խանգարել Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին զբաղվել ընտրակեղծարարությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31