Լրահոս
Օրվա լրահոսը

Րոպեներ անց Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանն ազատ կարձակվի

Հոկտեմբեր 07,2022 19:55

Aravot.am-ի տեղեկություններով, քիչ հետո ազատ կարձակվի  Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։  «Մենք այս պահին քրեակատարողական հիմնարկում ենք։ Գրավը վճարված է, րոպեներ անց Հարություն Մանուչարյանը ազատ կարձակվի»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Արման Թամրազյանը։

Հարություն Մանուչարյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ և անազատության մեջ է 2021 թվականի նոյեմբերի 9-ից։

Այսօր՝ հակակոռուպցիոն գործերով քրեական դատարանը բավարարել է  պաշտպաններ՝ Արման Թամրազյանի եւ Հայկ Ալումյանի միջնորդությունը եւ նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել։ Գրավի չափը սահմանվել է 6 միլիոն դրամ։

Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 5-ին Հարություն Մանուչարյանը ինքնաբացարկ է հայտնել։ Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ-ի՝ Բերդ համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը՝ ստանալով 51,6% քվե։

Սեպտեմբերի 30-ին՝ դատարանի որոշմամբ  2 ամսով կալանավորվել է Բերդի համայնքապետի տեղակալ, «Զորավոր համայնք» դաշինքի 2-րդ համար Սամվել Հովսեփյանը։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաև Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը եւ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Բերդի համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31