ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի արտահերթ նիստում այսօր հրապարակվեցին ՔՊ-ի կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում Վահագն Հովակիմյանի առաջադրման հարցով քվեարկության արդյունքները՝ 65 կողմ, 0 դեմ։ Այսպիսով, նա ընտրվեց ԿԸՀ նախագահ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Հովակիմյանը, որը եղել է նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին, նաեւ դուրս եկել ՔՊ կուսակցությունից, ինչպես օրենքն է պահանջում։
ՔՊ-ի կողմից ԿԸՀ անդամների պաշտոններում առաջադրված թեկնածուների վերաբերյալ քվեարկության արդյունքները հետեւյալն են․
Աննա Գրիգորյան-կողմ 65
Ժիրայր Կարապետյան-կողմ 65
Կարդացեք նաև
Նունե Հովհաննիսյան-կողմ 65
Արուսյակ Տերչանյան-կողմ 65
Արմեն Սմբատյան-կողմ 65
Սիլվա Մարկոսյան-կողմ 65
Այս դեպքերում եւս դեմ ձայներ չեն եղել։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը նիստերին եւ քվեարկություններին չի մասնակցում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ