Aravot.am-ը Վարդան Պետրոսյանի որդուց՝ դերասան, հումորիստ Հայկ Պետրոսյանից, որը 2018թ շատերի նման «դուխով» գլխարկ էր դնում, ոգեւորված «Ամեն ինչ լայվ ա լինելու կամ հեղափոխության 55 երանգները» ներկայացում անում, հարցրեց՝ եթե իմանար, որ մեր երկիրը նման ծանր վիճակում է հայտնվելու, կորցնելու ենք Արցախը, կգովերգե՞ր հեղափոխությունը եւ նրա առաջնորդներին։
Հայկ Պետրոսյանը լսեց հարցը, ապա մի փոքր դադարից հետո ասաց․ «Շատ խորը հարց եք տալիս, ես հիմա միանգամից չեմ կարող ձեր հարցին պատասխանել, հետո կզանգեմ, կխոսենք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ