Լրահոս
Օրվա լրահոսը

Տիրան Լոքմագյոզյան. «Եթե իշխանությունը թուղթ, ստորագրություն ցույց չի տալիս, որ Արցախը, Սյունիքը նախկիններն են հանձնել, ուրեմն սուտ վկայություն է անում»

Հոկտեմբեր 07,2022 17:35

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եւ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների՝ մշտապես հնչեցվող հայտարարություններին, թե Արցախը եւ Սյունիքը նախկիններն են վաղուցվանից հանձնել, այլ ոչ թե իրենք են մտադիր դա անել, ասաց. «Ես մանկամիտ չեմ: Դրա համար նման բաների հավատալ չեմ կարող: Ով մանկամիտ է, թող նա ընդունի, որ եթե ասում են՝ ուրիշն է ծախել, նախօրոք տվել են: Այդ խոսքերը սկզբից եղան եւ ես սկզբից էլ ասում էի. լավ, այդ ղարաբաղցիք մինչեւ այսօր, 20 տարի, արենդայո՞վ էին բնակվում այնտեղ: Եթե տրվել էր, եթե ծախվել էր, եթե այդպիսի ստորագրություն կար, թող մեկը վեր կենա ու այդ թուղթը ցույց տա:

Մենք մի ստորագրություն գիտենք՝ կապիտուլյացիայի ստորագրությունը: Տեսել ենք այդ ստորագրությունը եւ գիտենք, թե ով է դրել այդ ստորագրությունը եւ ինչ կա այդ փաստաթղթում: Եթե այդպիսի ուրիշ փաստաթուղթ կա, որ Ղարաբաղը հանձնվել է, Սյունիքը հանձնվել է եւ այլ ինչ-որ բաներ հանձնվել են, թող ցույց տան: Եթե իրենք գիտեն, նշանակում է ինչ-որ մի տեղ կարդացել են: Եթե չէ, ուրեմն սուտ վկայություն են անում: Մինչեւ այսօր ինչի՞ ոչ մեկը ցույց չի տալիս կամ Քոչարյանի, կամ Սարգսյանի այդ ստորագրությունը: Մինչեւ հիմա սում էին Քոչարյանն է տվել, հիմա էլ ասում են՝ Սարգսյանն է տվել: Չհասկացանք, թե նրանցից ով է տվել: Բայց թե ով է տվել, բոլորս էլ լավ գիտենք:

Եթե տրվել էր, ուրեմն՝ հարց: Եթե մինչ այդ տրվել էր, Ալիեւը ինչի՞ չէր վերցնում: Եթե վախենում էր Քոչարյանից կամ Սարգսյանից ու սպասում էր, որ նոր կառավարություն գա, ինչի՞ մտավ նոր պատերազմի մեջ, եթե արդեն իրենն էր տարածքը: Ալիեւը կարող էր փաստաթուղթը ցույց տալ ամբողջ աշխարհին եւ ողջ հայությանը եւ ասեր. տեսեք, ստորագրել եք: Սա իմն է: Այնպես որ, սա հիմարություն է: Բայց, ցավոք, մեր մեջ կան մարդիկ, որոնք հավատում են այդ հիմարությանը, ուղեղը չեն աշխատեցնում: Ես այդպիսիներին ասել եւ ասում եմ. աշխատեցրեք ուղեղը, դա չի ցավեցնում»,-ասաց Տիրան Լոքմագյոզյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31