Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են արվել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգում։
Վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին՝
🍇 2022 թ․-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թ․-ի դեկտեմբերի 30-ը խաղողի մթերումների համար տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքները կարող են տրամադրվել առանց ապահովման լրացուցիչ միջոցների՝ առավելագույնը մինչև 3 տարի 3 ամիս մարման ժամկետով,
🗒 2022 թ․-ի հունվարի 1-ից մինչև 2022 թ․-ի սեպտեմբերի 1-ը տրամադրված վարկերի համար՝ առավելագույնը մինչև 2 տարի 3 ամիս մարման ժամկետով։
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն