«Այսօրվա իշխանությունը երեկվա ընդդիմությունն է, իսկ ընդդիմությունը՝ այսօրվա իշխանությունը։ Անկեղծ։ Սա կրկնել եմ 2018թ․-ից ի վեր։ Միշտ իմ խոսքում բոլորին խնդրել եմ խնայել եւ բարձրացնել ընտրական մարմինների դերը, վարկանիշը»,-ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի արտահերթ նիստում այսօր հայտարարեց ՔՊ-ի կողմից ԿԸՀ անդամի թեկնածու առաջադրված, ԿԸՀ գործող անդամ Արմեն Սմբատյանը։
Նա շարունակեց․ «Ընտրական մարմինների վարկանիշի բարձրացումը բոլորի շահերից է բխում, որովհետեւ եթե չենք անում, մի օր ստանում ենք չարածի պատասխանը։ Եթե պետությունն ու հասարակությունը ցանկանում են հայելու մեջ նայել, ապա կազմակերպում են ընտրություններ։ Ընտրական համակարգն այդ հայելին է։ Որքան մաքուր է, այդքան ճիշտ կնայենք դրա մեջ։ ԿԸՀ կազմն ունակ է այդ բեռը վերցնելու, ես էլ պատրաստ եմ իմ փորձով ծառայելու»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ