Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոռնիձորը միակն է, որտեղ հայտնաբերվել է կասետային զինամթերք, բայց ողջ սահմանով մեկ թշնամին կիրառել է այն. Արա Մարտիրոսյան

Հոկտեմբեր 07,2022 16:45

Ականի պայթյունից տուժած Գեղարքունիքի մարզի Ճամբարակի 31-ամյա տղամարդի վիճակը բարվոք է, նա ունի վերջույթային թեթևակի վնասվածք, այս մասին այսօր հայտնեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի ղեկավար Կարինե Հախնազարյանը՝ «Մեդիա կենտրոնում» կայացած «Ականի պայթյուն Գեղարքունիքի մարզում. ի՞նչ փուլում են ականազերծման աշխատանքները» թեմայով քննարկման ժամանակ։ Նա հավելեց, որ 1990-ականներից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է ականից կամ չպայթած զինամթերքից տուժած 829 դեպք:

Հիշեցնենք, հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում ականի պայթյունից 31-ամյա տղամարդ էր տուժել, որը պատահաբար էր կանգնել ականի վրա:

Կարինե Հախնազարյանը տեղեկացրեց, որ կենտրոնի պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման և ականների տուժածների աջակցության խումբը նախատեսում է իրազեկման աշխատանքներ իրականացնել Ճամբարակում և այցելել տուժածին:

Նրա խոսքով, բացի ականազերծման գործառույթներից՝ կենտրոնը կարևորում է հանրության իրազեկման աշխատանքների իրականացումը, 2022 թվականին իրազեկվել է 7238 քաղաքացի: Հիմնականում ոչ տեխնիկական հետազոտական աշխատանքներ են իրականացվում 4 վտանգավոր մարզերում՝ Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում, որտեղ կարելի է հանդիպել չպայթած զինամթերք և ականներ, «բայց, իհարկե, սա չի նշանակում, թե այլ մարզերում, այդ թվում նաև Երևանում իրազեկման աշխատանքներ չեն իրականացվում»:

«Նոր ականային տեսակները և նոր աղտոտվածության տարածքները պարզելու համար 2022 թ ՄԱԶԾ-ի հետ համատեղ իրականացրեցինք ոչ տեխնիկական հետազոտություն, Սյունիքի, Արարատի,Վայոց Ձոր և Գեղարքունիքի, Տավուշի մարզերում, արդյունքով կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում ունենք 18 մլն.310 հազ քառ մետր աղտոտվածություն, այս տվյալները մինչև սեպտեմբերի 13-ի ագրեսիան է: Մենք համագործակցում ենք տեղական կառավարման մարմինների, համայնքների հետ, սեպտեմբերի 13-ից հետո իրավիճակը գնահատելու համար», նշեց Կարինե Հախնազարյանը::

Կենտրոնի գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ մինչ 2020 թ Հայաստանում կար աղտոտվածության այլ մակարդակ, դրանից հետո, բոլորովին այլ՝ ՀՀ տարածքն այժմ աղտոտվել է կլաստերային զինամթերքով: «Կոռնիձորը միակ տարածքն է, որտեղ հայտնաբերվել է կասետային զինամթերք, բայց ողջ սահմանով մեկ թշնամին կիրառել է կասետային զինամթերք և հիմա անհրաժեշտություն է առաջացել այդ ամբողջ տարածքն ուսումնասիրելու և բարձրացնելու բնակչության, հատկապես երեխաների իրազեկման մակարդակը»,-նշեց Մարտիրոսյանը: Նրա խոսքով, արդեն ահազանգեր կան Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում առկա չպայթած զինամթերքի մասին:

Բնակչության իրազեկման բարձրացման նպատակով կենտրոնը բնակչության շրջանում իրականացնում է հասցեական աշխատանքներ:

 

Մանրամասները՝  տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31