Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարության մեջ խոսք չկա հայ գերիների ազատ արձակման մասին. հերթական ձախողված հանդիպումը. Ստեփան Հասան-Ջալալյան

Հոկտեմբեր 07,2022 16:50

ՊՐԱՀԱՅՈւՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՄ ՊԱՐՏՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՎԱԾ ՀԱՆԴԻՊՈւՄԸ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և օկուպանտ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Դատելով հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարությունից՝ հայկական կողմի համար հանդիպումը կարելի է գնահատել ձախողված առնվազն հետևյալ պատճառներով՝

  • Հայտարարության մեջ որևէ խոսք չկա ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման հնարավորությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների՝ տարիների աշխատանքի արդյունքում կոնֆլիկտող կողմերի միջև համաձայնեցված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, այն է՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության, Արցախի կարգավիճակի, ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող միակ միջազգային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի աշխատանքները վերսկսելու մասին:
  • Հայտարարության մեջ որևէ արձանագրում չկա 2020թ. դեկտեմբերի 12-ին օկուպանտ Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետի (ըստ որի Հայաստանը և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում) կոպտորեն խախտման արդյունքում Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերն օկուպացնելու, նշված գյուղերից տվյալ ստորաբաժանումներն անհապաղ դուրս բերելու և ելման դիրքեր վերադարձնելու մասին:
  • Հայտարարության մեջ արտացոլված չեն 2021թ. մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումների ՀՀ տարածքից անհապաղ դուրս բերման մասին արձանագրումներ:
  • Հայտարարության մեջ որևէ արձանագրում չկա 2022թ. մարտի 24-ին ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջների կոպտագույն խախտմամբ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, գյուղի շրջակայքը, Քարագլուխ նախկին բնակավայրը, համանուն բարձունքը և հարակից տարածքները օկուպացնելու, նշված տարածքներից տվյալ ստորաբաժանումները անհապաղ դուրս բերելու և ելման դիրքեր վերադարձնելու մասին:
  • Հայտարարության մեջ որևէ խոսք չկա օկուպանտ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիների, պատանդների անհապաղ ազատ արձակման և Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու մասին:
  • Հայտարարության մեջ արտացոլված չեն արձանագրումներ առ այն, որ օկուպանտ Ադրբեջանն իր ապօրինի պահանջներն առաջ տանելու համար պարբերաբար դիմում է ուժի կիրառման Արցախի Հանրապետության նկատմամբ և Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի տասը սկզբունքներից մեկի՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքի կոպտագույն խախտում է:

Ստեփան ՀԱՍԱՆՋԱԼԱԼՅԱՆ
 քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31