Լրահոս
Օրվա լրահոսը

Տիրան Լոքմագյոզյան. «Պրահայում Էրդողանը իր խոսքում ցույց տվեց, որ մենք ունենալու ենք ամոթալի խաղաղություն»

Հոկտեմբեր 07,2022 16:26

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Պրահայում կայացած Շարլ Միշել-Էմանուել Մակրոն-Իլհամ Ալիեւ-Նիկոլ Փաշինյան՝ քառակողմ, Փաշինյան-Էրդողան, Փաշինյան-Ալիեւ առանձին հանդիպումների մասին «Հայելի» ակումբում ասաց, որ ավելի ուշ շատ գեղեցիկ հայտարարություններ արվեցին, հատկապես, Փաշինյանի եւ Ալիեւի կողմից: «Ալիեւը հայտարարեց, որ խաղաղության գործընթացը ոնց-որ թե առաջ է գնում: Իհարկե, այստեղ պետք է տարբերենք, թե ով՝ ոնց է հասկանում խաղաղությունը: Խաղաղությունը միանշանակ չի լինի: Պետք է դիտարկենք, թե արդյոք արժանապատի՞վ խաղաղություն ենք ունենալու, թե՞ ամոթալի: Էրդողանը իր խոսքում, կարծես, ցույց տվեց, որ մենք ունենալու ենք ամոթալի խաղաղություն, որովհետեւ հայտարարեց ինչ-որ պահանջների մասին: Չէ՞ որ Էրդողանը մեր վարչապետի հետ մոտ մեկ ժամ տեւած առանձնազրույց էր ունեցել: Ինքը նշեց այդ հանդիպումի հետ կապված ինչ-որ բաներ եւ հատկապես շեշտեց, որ ինչ-որ պահանջներ են եղել: Ես չեմ կարծում, որ մեր վարչապետի կողմից ինչ-որ պահանջներ ներկայացված լինեն Էրդողանին: Եթե պահանջներ եղել են, ուրեմն, Էրդողանի կողմից են եղել մեզ ուղղված: Դա 30 տարի մենք ունենք: Թուրքիան, հատկապես, Էրդողանը 30 տարի մեզ հետ խոսում է պահանջների լեզվով: Մենք 30 տարի, մինչեւ չորս տարի առաջ, դեմ էինք կանգնում, չէինք ընդունում Թուրքիայի պահանջները: Իսկ այսօր Հայաստանում արդեն կա այնպիսի կառավարություն, այնպիսի իշխանություն, որը կատարում է թե Թուրքիայի, թե Ադրբեջանի՝ մեզ ուղղվող բոլոր պահանջները:

Էրդողանը եւ Ալիեւը բավականին ուրախ, բավականին լավ տրամադրությամբ էին: Այնտեղ միայն մի հոգի կար, որ կոնկրետ չէր հասկացվում՝ ինչ տրամադրություն ունի: Դա Նիկոլ Փաշինյանն էր: Մի դրվագ կար, երբ Էրդողանը, Ալիեւը, մի քանի հոգի հավաքված՝ ուրախ, զվարթ զրուցում են, ու Էրդողանը Մակրոնին կատակով առաջարկում է թուրքական միության անդամ դառնալ: Եվ այդ պահին Նիկոլ Փաշինյանն այնտեղ կանգնած է ոնց-որ որբ երեխա, որը չգիտի ինչ անել:

Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ հայտարարում են իրենց հաջողության մասին: Կարծեք թե պայմանավորվել են իրար սահմանները ճանաչել: Ես այնպես եմ հասկանում, որ Հայաստանը ճանաչելու է թե Թուրքիայի, թե Ադրբեջանի սահմանները, սակայն նրանց կողմից պահանջներ են գալիս, որոնք 100 տոկոսով կապված են տարածքների, ճանապարհների հետ: Մեր վարչապետը խոսում է ճանապարհները ապաշրջափակելու մասին, իսկ նրանք խոսում են Սյունիքի մասին: Այստեղ ամեն ինչ երեւում է: Աչք ունեցողը եւ տեսնել ուզողը դա հաստատ կտեսնի: Իսկ եթե մեկը կա, որ չի ուզում տեսնի եւ այդպիսի մարդիկ դժբախտաբար, շատ կան մեր երկրում, ինչ էլ անես՝ չի տեսնի»,-ասաց թուրքագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31