Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասացուգու Ասակավայի հետ:
Փոխվարչապետն ընդգծել է ԱԶԲ-ի հետ համագործակցության կարևորությունը առանցքային ոլորտներում իրականացվող բարեփոխումների շրջանակներում՝ մասնավորապես նշելով հանրային կառավարման բարեփոխումների, թվայնացման և մարդկային կապիտալի զարգացման ուղղություններով իրականացվող աշխատանքները: Մհեր Գրիգորյանը կարևորել է նաև ԱԶԲ-ի՝ մասնավոր հատվածի հետ ուղղակի համագործակցության ընդլայնումը, մատնանշել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման անհրաժեշտությունը:
Կողմերը քննարկել են էներգետիկ և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը՝ անդրադառնալով համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին:
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ նախագահին արդյունավետ համագործակցության համար և հրավիրել նրան Հայաստան:
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության կառավարություն