Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը Նովակ Ջոկովիչն է

Հոկտեմբեր 07,2022 15:02

Թենիսի ATP Astana Open մրցաշարում, որի մրցանակային ֆոնդը $ 1,9 մլն. է, ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ շրջանում երեք սեթում 2:6, 6:3, 6:3 հաշվով պայքարից դուրս է թողել խորվաթ անվանի թենիսիստ Մարին Չիլիչին: Դիմակայությունը տեւել է 2 ժամ 26 րոպե:

Քառորդ եզրափակչում Խաչանովի մրցակիցը «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող, սերբ Նովակ Ջոկովիչն է, որն իր հերթին 1/8 եզրափակչում հաղթել է հոլանդացի Բոտիկ վան դե Զանդսյուլպին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31