Հայաստանն Ադրբեջանում ունի դեռեւս 33 հաստատված ռազմագերի, որոնց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ ինտենսիվ աշխատանքները շարունակվում են. այսօր կայացած մամուլի ասուլիսում վստահեցրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։ Նրա փոխանցմամբ՝ Ադրբեջանում գտնվող մեր տղաներին պարբերաբար այցելում են Կարմիր խաչի ներկայացուցիչները, Հայաստանը նաեւ այլ միջնորդներից է փորձում հավելյալ տեղեկություններ ստանալ նրանց մասին։
«Փորձում եմ տեղեկություններ ստանալ նաեւ ադրբեջանական իմ կոլեգայից, որը պետք է լինի ապաքաղաքական եւ հավատարիմ մարդու իրավունքների պաշտպանությանը։ Բայց նա երբեք կապի մեջ չի մտնում։ Ես կոլեգայիս դիմել եմ սեպտեմբերի սկզբին, ինչպես նաեւ սեպտեմբերի 13-ին եւ խնդրեցի կարճ զրույց անցկացնել։ Բայց՝ ապարդյուն»,- մանրամասնեց Քրիստինե Գրիգորյանը, հավելելով, որ սեպտեմբերյան իրադարձությունները չեն փոխել Հայաստանի առաջնահերթությունները եւ գերեվարված բոլոր անձինք հավասարապես մնում են ուշադրության կենտրոնում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ