Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվել եւ հարձակվելը ամենավատ միտքն է. Քրիստինե Գրիգորյանը՝ խաղաղության մասին

Հոկտեմբեր 07,2022 14:12

«Չեմ կարծում, որ մենք պետք է խոսենք պատերազմի մասին եւ չասենք, որ չենք ուզում ջանքեր գործադրել խաղաղության համար»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ՄԻՊ-ի հրապարակած զեկույցի, դրա հիման վրա արված ենթադրությունների եւ հայ գերիների պատմածների արդյունքում ճի՞շտ է պաշտոնական Երեւանի վարած քաղաքականությունը Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու մասով։

Քրիստինե Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանի իրագործած բարբարոսությունները եւ մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները փաստեր են, որոնք պետք է դրվեն բանակցային սեղանին։ ՄԻՊ-ը վստահեցրեց նաեւ, որ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները ամենաշահագրգիռն են Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու հարցում եւ վստահ են, որ խաղաղությունն է, որը ապահովելու է իրենց անվտանգությունը։ Համենայնդեպս, այսպիսի կարծիքներ ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները փոխանցել են ՄԻՊ-ին՝ տարբեր հանդիպումների ժամանակ։

«Չպետք է ընկնենք այլ ծայրահեղությունների մեջ՝ ասելով, որ եթե նման իրավիճակում ենք, պետք է զինվենք եւ հարձակվենք։ Սա ամենակործանարար միտքն է։ Մենք պետք է ջանքեր գործադրենք խաղաղության հասնելու համար եւ պետք է անընդհատ աշխատել այդ ուղղությամբ»,- վստահեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31