Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՎԾ-ն դեռ Մարությանի օրոք է ուսումնասիրություններ իրականացրել քաղաքապետարանում. Ռոմանոս Պետրոսյանն ու Ավինյանը սխալվում են. Civilnet

Հոկտեմբեր 07,2022 14:32

Civilnet. Իշխանական շրջանակները թեև հայտարարում են, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոչընդոտել է ՊՎԾի կողմից ստուգումների իրականացումը քաղաքապետարանում, սակայն պարզվում է՝ ծառայությունը դեռ Մարությանի պաշտոնավարման շրջանում ստուգումներ իրականացրել է։

Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) հուլիսի վերջին հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրության արդյունքում Հայկ Մարությանի քաղաքապետության տարիներին (2018-2021) վերաբերող շուրջ 8,5 միլիարդ դրամի խախտումներ ու չարաշահումներ են հայտնաբերվել։ Օրեր անց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, որ քաղաքապետարանում ուսումնասիրությունը մեկնարկել էր 2021-ի տարեվերջին՝ Հայկ Մարությանի հեռացումից ընդամենը մեկ շաբաթ անց։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված medianews.site կայքն էլ նույն օրերին գրեց, որ ՊՎԾ-ն վաղուց է ցանկացել ուսումնասիրություններ իրականացնել քաղաքապետարանում, սակայն Մարությանն ամեն կերպ խոչընդոտել է ՊՎԾ աշխատանքները: «Եվ հիմա, երբ Հայկ Մարությանն այլևս քաղաքապետ չէ, ՊՎԾ-ին հաջողվել է պարզել, որ Երևանի քաղաքապետարանում 2018 թվականից ի վեր եղել են շուրջ 15,8 մլրդ դրամի չարաշահումներ»,- գրել էր կայքը։

Նմանատիպ պնդում արեց նաև վերջերս՝ սեպտեմբերի 23-ին Երևանի նորընտիր փոխքաղաքապետ, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ ՊՎԾ-ն Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում երկու անգամ փորձել է ստուգումներ իրականացնել։ «Քաղաքապետարանում բավականին մեծ դիմադրությունների է հանդիպել երկու անգամ»,- ասել է Ավինյանը։

Մարությանի ժամանակ ուսումնասիրություններ եղե՛լ են

#CivilNetCheck-ը փորձեց ՊՎԾ-ից և Երևանի քաղաքապետարանից ճշտել՝ ի վերջո, Մարությանի պաշտոնավարման ընթացքում ուսումնասիրություններ իրականացվե՞լ են։

Քաղաքապետարանը այդպես էլ պատասխան չտվեց մեր երկու գրավոր հարցումներին։ Լրատվության վարչությունից #CivilNetCheck-ին փոխանցեցին, որ հարցը իրենց չի վերաբերում, իրենք պարտավոր չեն պատասխանել և տեղեկատվությունը պետք է ստանալ ՊՎԾ-ից։

ՊՎԾ-ից նախ հայտնեցին, որ Երևանի քաղաքապետարանում 2018-ից ի վեր ուսումնասիրություն իրականացվել է 2021-ի դեկտեմբերի 29-ից մինչև 2022-ի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում: Մեկ այլ հարցմանն ի պատասխան ծառայությունից հայտնեցին, որ 2020 թվականից մինչև 2021 թվականի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում քաղաքապետարանում ուսումնասիրություն չի իրականացվել:

Իրականում, սակայն, հրապարակված տեղեկությունները վկայում են, որ ՊՎԾ-ն դեռ Մարությանի օրոք է ուսումնասիրություններ իրականացրել Երևանի քաղաքապետարանում։

Հովհաննես ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31