Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հոկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից վերադարձած 17 հայ զինծառայողների հետ առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել։ Այս մասին ՄԻՊ-ը հայտարարեց այսօր կայացած մամուլի ասուլիսում։ Առաջիկա օրերին ՄԻՊ գրասենյակը առանձին զեկույց կնախապատրաստի այն տվյալների վերաբերյալ, որոնք հանդիպումների ընթացքում փոխանցել են գերությունից վերադարձածները։
«Գրեթե բոլոր վերադարձած գերիները պատմել են խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի մասին։ Վատ վերաբերմունքի դեպքեր են գրանցվել նաեւ Ադրբեջանի իրավապահ մարմիններում եւ նույնիսկ հոսպիտալներում՝ բուժանձնակազմի կողմից»,- ասաց Քրիստինե Գրիգորյանը՝ նկատելով, որ ադրբեջանական ձեռագիրը չի փոխվում։
Շատ մանրամասներ, այդուհանդերձ, մարդու իրավունքների պաշտպանը չհրապարակեց՝ զգուշանալով այն իրողությունից, որ Ադրբեջանում դեռեւս հայ ռազմագերիներ եւ այլ պահվող անձինք ունենք։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ