Սենթ-Լուիսում մեկնարկած շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնության երկրորդ տուրում երեք հայ գրոսմայստերները ոչ-ոքի են արել:
Տաթեւ Աբրահամյանը կանանց մրցաշարում միավորը բաժանել է Աննա Զատոնսկիխի հետ եւ 1,0 միավորով մրցաշարային աղյուսակում առայժմ 7-րդն է:
Տղամարդկանց առաջնությունում Սամուել Սեւյանը կես միավոր տվել է Ալեքսանդր Լենդերմանին, իսկ Լեւոն Արոնյանը՝ Լենյեր Դոմինգեսին:
Երրորդ տուրից առաջ Սամուել Սեւյանը 1,5 միավորով բաժանում է առաջին տեղը, իսկ Արոնյանը 1,0 միավորով ընթանում է չորրորդ հորիզոնականում:
Կարդացեք նաև
Այսօր Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը խաղալու են իրար հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ