ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից արձագանքել են Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գրառմանը, թե ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 7-ի առավոտից Գեղարքունիքի հատվածում կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը նշեց, որ այսօր ինտենսիվ փոխհրաձգություն հիշյալ ուղղությամբ չի արձանագրվել, զոհեր ու վիրավորներ չկան:
«Այս պահի դրությամբ փոխհրաձգություն չկա»,- ասաց Թորոսյանը: