Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ անդամի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն վարչապետի աշխատակազմի ղեկավարի նախկին օգնականն է

Հոկտեմբեր 07,2022 11:39

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԿԸՀ անդամի պաշտոնում առաջադրել է Աննա Գրիգորյանին։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ներկայացվեց նրա թեկնածությունը։ Նա ռուս-հայկական(Սլավոնական) համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ է։ 2020-21թթ․-ին աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական, հետո՝ ԱԺ-ում որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Այս պահին ՊԵԿ-ում աշխատում է որպես վարչություններից մեկի խորհրդական։

Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ թեկնածությունը մեծ պատիվ է իր համար եւ հանրային մեծ պատասխանատվություն է ենթադրում․ «Դժվար է գնահատել ԿԸՀ-ի դերը՝ ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում, ինչին միտված կլինեմ եւ մեծ պատասխանատվությամբ կանեմ ամեն ինչ՝ միտված ՀՀ բարօրությանը»։

Վլադիմիր Վարդանյան

Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ Աննա Գրիգորյանին կարճ ժամանակ է, որ ճանաչում է, բայց երեք տարում տեսել է նրա մասնագիտական աճը․ «Ի հեճուկս բոլոր կարծիքների, ես շատ եմ կարեւորում կանանց դերը պետական կառավարման ոլորտում։ Մասնագիտական աճի ունակությունը տիկին Գրիգորյանի մեծ դեր կունենա ԿԸՀ-ի համար»։

Թեկնածուին հարցեր չհնչեցին․ նիստին մասնակցում էին հանձնաժողովի միայն ՔՊ-ական պատգամավորները։ Աննա Գրիգորյանի թեկնածության հարցն առաջիկայում քննարկվելու է ԱԺ նիստում։ Հիշեցնենք, որ այսօր ներկայացվեց նաեւ ԿԸՀ նախագահի պաշտոնում Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31