Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ն պետք է վերանայի որոշումը. Փաշինյանը, որը ժամանակին խրախուսում էր քաղաքական հայացքների արտահայտումը նաև կրթական հաստատություններում, այսօր պատժում է իր հայացքները չկիսողներին. Թագուհի Թովմասյան

Հոկտեմբեր 07,2022 11:48

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանող, 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից, երեկ գիշեր կալանքից ազատված քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին կրթության իրավունքից զրկելը անթույլատրելի է։

Իհարկե, մայիսի 8-ին Գյումրու մերձակայքում արձանագրված տարեցների ծեծկռտուքը խիստ դատապարտելի է, բայց երբ այդ քրգործը դառնում է քաղաքական մահակ, ևս անկարելի է: Գիտեմ, որ տարեցների գերակշիռ մասը երիտասարդների դեմ բողոք չեն ներկայացրել, ինչը հանրային համերաշխության կարող էր բերել, որը պետք է խրախուսել, այլ ոչ թե շարունակել թշնամանք սերմանել:

Բայց մայր բուհի պահվածքը այս իրավիճակում խիստ տարակուսելի է: Երբ Արևելագիտության ֆակուլտետի դասախոսները պատրաստակամություն են հայտնել անգամ կալանավայր գնալ և այնտեղ քննություններ ընդունել Տարոն Մանուկյանից, մերժում են ստացել, մեկ բանի մասին է վկայում. հրահանգ կա քաղաքական այլախոհին զրկել կրթության իրավունքից:

Կարծում եմ, ԵՊՀ-ն պետք է վերանայի իր որոշումը և հնարավորություն տա ուսանողին շարունակել կրթությունը:

Ուզում եմ հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին խրախուսում էր քաղաքական հայացքների արտահայտումը նաև կրթական հաստատություններում, ու ինքն էլ գնում էր հենց այդ ճանապարհով, այսօր ոչ միայն մերժում է, այլեւ պատժում իր քաղաքական հայացքները չկիսողներին:

ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի 1-ին մաս. «յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք»: Ու սա քննարկման ենթակա չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31