Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումն ինձ համար եղել է առաջնային, կյանքի սկզբունք»․ Վահագն Հովակիմյան

Հոկտեմբեր 07,2022 11:08

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել է իր արդեն նախկին թիմակից, ՔՊ կուսակցության վարչության արդեն նախկին անդամ Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ Օրեր առաջ Հովակիմյանը, որը եղել է նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին, նաեւ դուրս եկել կուսակցությունից, ինչպես օրենքն է պահանջում։

Հանձնաժողովում այսօր ներկայացվեց նրա թեկնածությունը։ «Հանձնաժողովի անդամներն իմ որակները ու սկզբունքները լավ գիտեն։ Մասնագիտացված զբաղվել եմ ընտրական օրենսդրությամբ, ՀՀ-ում արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում աշխատել եմ իմ լուման ունենալ»,-հայտարարեց Վահագն Հովակիմյանը։

«Բոլոր տարիներին ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումն իմ համար եղել է առաջնային, կյանքի սկզբունք, որը շարունակում եմ եւ կշարունակեմ։ Դա համարում եմ մեր երկրի համար կարեւորագույն գործոն։ Թափանցիկ եւ մրցակցային ընտրությունները կանխորոշում են մեր ապագան»,-համոզմունք հայտնեց Վահագն Հովակիմյանը։

Հատկանշական է, որ հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը նրան հարցեր չուներ, ելույթներ նույնպես չեղան․ նիստին մասնակցում էին միայն ՔՊ-ական պատգամավորները։ Առաջիկայում Հովակիմյանի թեկնածության հարցը կքննարկվի ԱԺ նիստում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31