Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ի Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական առաքելությունը կգործի առավելագույնը երկու ամիս

Հոկտեմբեր 07,2022 11:04

Եվրամիությունը «քաղաքացիական առաքելություն» կուղարկի Հայաստան՝ օգնելու Ադրբեջանի հետ սահմանազատման գործում: Այս մասին ասվում է Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումից հետո ԵՄ տարածած հաղորդագրության մեջ:

Առաքելությունը կսկսվի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակն է վստահություն ձևավորել և իր զեկույցների միջոցով աջակցել սահմանային հանձնաժողովներին:

Նշվում է, որ Հայաստանի կողմից եղել է պայմանավորվածություն՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը։ Ադրբեջանն էլ համաձայնել է համագործակցել առաքելության հետ իր մասով:

«Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և Ալմաթիի 1991թ. հռչակագրին, որոնց միջոցով երկուսն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի համար, և որ սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա Բրյուսելում մինչև հոկտեմբերի վերջ, ասվում է հաղորդագրության մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31