Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մետաքսյա Հակոբյան. Նույնիսկ պատկերացնելն է սարսափելի՝ Արցախն Ադրբեջանի կազմում, ու այն էլ առանց որեւէ կարգավիճակի. «Ազգ»

Հոկտեմբեր 07,2022 11:16

Մեր զրուցակիցն է Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ

— Եթե մի պահ պատկերացնենք, թե Արցախն առանց որեւէ կարգավիճակի Ադրբեջանի կազմում է, ապա դա ի՞նչ կարող է ենթադրել:

— Արցախն, արցախցին որեւէ կերպ չի էլ դիտարկում Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը: Միակ ճանապարհը պայքարն է, երկխոսությունն Արցախի հետ ընդհանրապես չի էլ քննարկվում: Ի՞նչ է նշանակում երկխոսություն Բաքվի հետ, դա նշանակում է Արցախի վերջնական կորուստ: Ու միանշանակ պետք է հրաժարվել այնպիսի իշխանությունից, որ ասում է՝ պետք է հրաժարվել Արցախից, որովհետեւ դա շատ ավելի հեռուն է տանում: Գոնե հիմա ակնհայտ է, ու տեսնում ենք, որ երբ թշնամուն հանձնվեց Շահումյանի շրջանը՝ Քարվաճառով, ինչ է կատարվում Վարդենիսում: Երբ հանձնվեց Քաշաթաղը, տեսանք՝ ինչ է կատարվում Սյունիքում: Այսինքն՝ Արցախը մասամբ հանձնելուց հետո այնպես չէ, որ Հայաստանում հանգիստ ապրում ենք: ՀՀ-ն ուղիղ վտանգի տակ է, ու Արցախի ամբողջական հանձնումը հակառակորդի ձեռքերը ոչ թե կապելու, այլ էլ ավելի է ազատ արձակելու: ՀՀ մեր քաղաքացիները պետք է հստակ գիտակցեն՝ եթե շարունակում են սատարել ու պահել գործող իշխանությանը, ապա վտանգի տակ են դնում եւ՛ իրենց, եւ՛ իրենց երեխաների կյանքը:

— Արցախում թե՛ ՀԺ-ի այսօրվա լուրը, թե՛ Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որ Ստեփանակերտն ու Բաքուն առաջիկայում կերկխոսեն, ինչպե՞ս են վերաբերվում: Ինչպե՞ս են պատկերացնում այդ երկխոսությունն, ու դա՞ ինչ է նշանակում:

— Նույնիսկ պատկերացնելն է սարսափելի Արցախն Ադրբեջանի կազմում, ու այն էլ առանց որեւէ կարգավիճակի: Եթե, Աստված մի արասցե, նման բան լինի, ապա միանգամից կարելի է հասկանալ՝ երկու ճանապարհ կա՝ կա՛մ Ադրբեջանի կազմում զրո կարգավիճակով ապրել ու ոչնչանալ, կա՛մ երկրորդը՝ ուղղակի հայաթափում: Բայց Արցախում որեւէ կերպ չեն պատրաստվում զիջել կամ անել այն, ինչ պահանջում են Փաշինյանի «տերերը»:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31