Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պատժամիջոցներ կիրառել». Չեխիայում հայ համայնքի բողոքն Ադրբեջանի ագրեսիայի դեմ. «Ազգ»

Հոկտեմբեր 07,2022 10:48

Մինչ Պրահայի ամրոցում ընթանում էր Եվրոպական քաղաքական համայնքի ժողովը, բազմաթիվ չեխահայեր Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող պաստառներով բողոքի ցույց էին կազմակերպել Չեխիայի արտգործնախարարության շենքի դիմաց, որը մոտ է Եվրամիության գագաթաժողովի անցկացման վայրին։ Իբրեւ ԵՄ նախագահող երկրի քաղաքացիներ չեխահայերը պահանջում էին ոչ միայն ադրբեջանական ագրեսիայի դատապարտում, այլեւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառում։


Հայ համայնքի անունից պահանջագիրը ստորագրել էր Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, իսկ  պահանջագիր տրվեց ոչ միայն Չեխիայի  ԱԳՆ-ին, այլեւ Սենատին եւ Պատգամավորների պալատին։

Չեխահայ երիտասարդներն իրենց բողոքն էին հայտնում ադրբեջանական  ագրեսիայի եւ եվրոպական լուռ արձագանքի ու երկակի ստանդարտների դեմ։

Պահանջագրում մասնավորապես նշվում էր, որ անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, և ինչպես մերժվում է ռուսական գազը, այնպես էլ ադրբեջանական վառելիքը պետք է մերժվի։ Հակառակ դեպքում, Ալիեւի նման բռնապետերը իրենց գործընկեր Էրդողանի օգնությամբ վաղը կընդլայնեն իրենց ազդեցության գոտին դեպի եվրոպական երկրներ։

«Սույնով խնդրում ենք Չեխիայի ներկայացուցիչներին դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները և պատժամիջոցներ կիրառել այդ երկրների նկատմամբ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խաղաղ բնակիչների մարդու իրավունքների ոտնահարման պատճառով։
Չեխիան, որը ներկայում նախագահում է Եվրամիությունում, պետք է պահանջի միջազգային խաղաղապահ զորքեր ուղարկել Հայաստանի սահման, դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունները, սահմանել հնարավորինս լայն տնտեսական պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, հետ կանչել իր դեսպանին Բաքվից և արտաքսել Ադրբեջանի ողջ դիվանագիտական անձնակազմը Չեխիայից, քանի դեռ ադրբեջանական զինուժը ամբողջապես դուրս չի բերվել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից»,-ասվում է պահանջագրում։

Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31