ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման հիմնադիրներից Արսեն Խառատյանի ֆեյսբուքյան գրառումը
Մարմնալեզվի (body language) տարրական «A»-ն ու «B»-ն
Ճակատներդ բարձր, դուխներդ տեղը հայտարարող հեղափոխական լիդերը, որ ներսում` Ազգային ժողովի ամբիոնից ու Կառավարության նիստերի դահլիճում աջուձախ թափահարում ու մեղադրանքներ է հնչեցնում, Պրահայում թուրքերի հետ հանդիպմանն ուսերը թոթված` վիզ է ծռում:
Դեպի առաջ թեքված մեջքով, անընդհատ շարժվող հայացքով, սեփական մարմինը ցույց տվող կամ իրար ագուցված ձեռքերով` երկչոտության, անհանգստության, ինքնավստահության պակասի, մեկուսացվածության ու նյարդայնության օպտիկայով է ներկայանում։
Կարդացեք նաև
Հարցնել, լսել ու մարմնալեզվի վրա աշխատել է պետք: Իմանալ ու փորձել է պետք մեջքը` ուղիղ, ոտքերն՝ամուր գետնին, ձեռքերն՝ առանց անկանոն շարժումների, չխուսափող հայացք ունենալ: Անգամ սարսափելի պարտությունից հետո պետք է փորձել անկոտրում, ինքնավստահ, ամուր և ուժեղ երեւալ աշխարհի առաջ:
Աշխարհն էլ մի կողմ. մեր դիվանագետն ու զինվորը, ուսուցիչը, բանվորը, շինականն ու վերջապես վաղվա սերունդն է նայում: Հավաքի՛ր քեզ, անգամ այս վիճակում գոնե մի փոքր հպարտություն ցուցադրի՛ր:
Պետերբուրգի ճանապարհին Մաթեւոսյան կարդա, գուցե օգնի…
Լուսանկարը՝ «Մերժիր Սերժին» ֆեյսբուքյան էջից
Խորհուրդ է տալիս Արսեն Խառատյանը ում Ալիքմեդիան անընդհատ հոդվածների տեղատարափ է անում Հայաստանի թշվառության, պայքարի զրոյական ռեսուրս ունենալու մասին։ Կամ էլ ասենք մարդակեր Մանվել Գրիգորյանի գովքն է անում։ Երկակի խաղը ոչ մեկին լավ տեղ չի տարել Արսեն։ Դու հայրենասեր ընտանիքից ես ու քո լրատվամիջոցը չպետք է նման գերչափազամցված պարտվողականություն քարոզի, իսկ դու անձամբ նման բաներ գրես։